Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

500 մլն դրամ՝ Մ3 Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերանորոգման համար

15.07.2021


Մ3 Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 141կմ-ից- 154 կմ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ: Գոյություն ունեցող ասֆալտապատ ծածկի վրա առկա էին ցանցային ճաքեր, մաշվածություն. ուստի նշված ճանապարհով անցնելիս վարորդները դժգոհում էին առաջացող անհարմարություններից:
Կատարվել են ֆրեզավորման, բիտումի լցաբաշխման, հարթեցնող շերտի և 5սմ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Աշխատաքնների ավարտից հետո կունենանք հարմարավետ, ասֆալտապատ ճանապարհ:
Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:
Ներդրումը կատարվել է ՀՀ կառավարության կողմից. պետական բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38