Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ձեր հաջողություններն ու հաղթանակները հպարտության առիթ են ողջ հայության համար,- Ա. Խաչատրյան

14.07.2021


Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց, շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց Ուկրաինայում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալակիր մարզիկներին, նրանց մարզիչներին ու Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահին:
Մարզպետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց ոչ միայն մեր մարզի, այլ նաև ողջ Հանրապետության պատիվը բարձր պահելու, հայոց եռագույնը ծածանելու ու հաղթանակի բերկրանք պարգևելու համար:
- Ձեր հաջողությունները, մեդալներն ու հաղթանակները հպարտության առիթ են ողջ հայության համար, ձեր հաղթանակները նաև մեր հաղթանակներն են, - նշեց մարզպետը՝ կարևորելով ցանկացած ձեռքբերում, որը հարթակ ու հնարավորություն կդառնա հետագա հաջողություների համար:
Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանն իր հերթին շնորհակալագիր հանձնեց մարզի ղեկավարին երկար տարիների արդյունավետ համագործակցության, ազգ-բանակ-սպորտ կապն ամրապնդելու և մարզիկներին աջակցելու համար:
Ֆեդերացիայի կողմից շնորհակալագրերի արժանացան նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը, Լոռու մարզետի օգնական Էրիկ Կոստանյանը:
Մրցաշարում մեր մարզիկները գրավել են մրցանակային տեղեր, նաև՝ հաղթող ճանաչվել թիմային հաշվարկում. Արտյոմ Սոլոյանը ճանաչվել է բացարձակ հաղթող, Զորիկ Պողոսյանը եռամարտում սահմանել է ռեկորդ և գրավել առաջին տեղը, Հարութ Տոնոյանը ուժային եռամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է առաջին տեղը, Էդիկ Քոչարյանը՝ առաջին տեղը՝ պատանիների առաջնությունում, Գագիկ Սարոյանը ուժային եռամարտի վետերանների Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47