Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրեր՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին
13.07.2021
Լոռու մարզպետ Արամ խաչատրյանը այսօր հյուրընկալել էր Նոբել Էմինյանին և Ռիմա Խանզադյանին՝ շնորհակալագրեր հանձնելու և շնորհակալանքի խոսքեր ուղղելու՝ «Ճանաչիր Հայաստանը» միջոցառմանը ազգային պարն ու երաժշտությունը լավագույնս ներկայանացնելու և մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության համար: Մարզի ղեկավարը նշեց՝ ողջունելի է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը միտված է հայոց մոռացված արժեքները վերհանելուն, երիտասարդ սերնդի մոտ սեր ու հետաքրքրություն առաջացնելուն, հայկական արվեստը, երգն ու պարը կրկին ապրեցնելուն: Մարզպետը վստահեցրեց՝ երիտասարդների ներգրավմամբ նմանատիպ միջոցառումների կազմակերպման ու անացկացման հարցում մարզպետարանը պատրաստ է հնարավորոության սահմաններում աջակցել, ինչու ոչ՝ նաև ակտիվ մասնակցություն ապահովել:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները շեշտեցին՝ միջոցառումների անցկացումը հնարավորություն է տալիս մեր երկիրը, մեր մարզը առավել ճանաչելի ու գրավիչ դարձնել թե՛ տեղացիների, թե՛ դրսից եկող հյուրերի համար:
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին ուշադրության կենտրոնում պահելու և աշխատանքը գնահատելու համար, նշեցին՝ ջանքերը պատրաստ են կրկնապատկել , քանզի գնահատանքը առավել պարտավորեցնում է:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսով բացօթյա ցուցահանդես, որին ակտիվ մասնակցել էր նաև Լոռու մարզը: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը: