Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տուֆով սալարկում՝ Լեռնապատ համայքնում
13.07.2021
2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում Լեռնապատ համայնքում իրականացվում է միջհամայնքային ճանապարհների վերանորոգում. մասնավորապես՝ կատարվում է տուֆ քարով սալարկում դեպի դպրոց տանող և համայնքի 10-րդ փողոցի ճանապարհահատվածում:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները եղել են Լեռնապատում, հետևել շին.աշխատանքների ընթացքին:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 37.3 մլն դրամ, որից 22.4 մլն դրամը՝ պետական և 14.9 մլն դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է տուֆ քարով սալարկման միջոցով վերանորոգել ընդհանուր 687 մ երկարությամբ և միջինը 5.5 մ լայնությամբ ճանապարհներ: Արդյունքում կհիմնանորոգվեն բնակավայրի դեպի դպրոց և վարելահողեր տանող ճանապարհները: Ծրագրի ուղղակի շահառու է մոտ 600 բնակիչ: