Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի տարածաշրջանի զինակոչիկները մեկնեցին սրբազան պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ

08.07.2021

Սպիտակ համայնքի և տարածաշրջանի բնակավայրերի զինակոչիկներին զինվորական պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու կապակցությամբ բարի ճանապարհ մաղթելու էին գնացել Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքի բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի պետ Հրահատ Գևորգյանն ու պաշտոնատար այլ անձինք։
Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Սպիտակի բաժանմունքի բակում հավաքվել էին նաև զինակոչիկների հարազատներն ու բազում սպիտակցիներ։ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանն իր օրհնության խոսքը հղեց զինակոչիկներին՝ ներկաների հետ միասնական աղոթք հնչեցնելով երկրի խաղաղության և զինվորների անփորձանք ծառայության համար։
Մարզի ղեկավարի անունից հայրենիքի պաշտպաններին բարի և անփորձանք ծառայություն մաղթեցին մարզպետարանի պաշտոնյաները:
Սպիտակի մշակույթի տան սաներն իրենց կատարումներով հայրենասիրական ոգի և բարձր տրամադրություն փոխանցեցին զինակոչիկներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47