Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վնասվել են մի շարք համայնքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ

02.07.2021

Լոռու մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտի և քամու հետևանքով վնասվել են մի շարք համայնքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ:
Լոռու մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն ահազանգեր են եղել Սպիտակ, Շենավան, Բազում, Քարաձոր, Նոր Խաչակապ, Շիրակամուտ, Ազնվաձոր համայնքներից: Գյուղացիների խոսքով՝ 20 րոպե անընդմեջ տեղացած կարկուտը մինչև 80 տոկոսի վնաս է հասցրել կարտոֆիլի, լոբու ու այլ ցանքատարածությունների, պտղատու ծառերի ու հատապտուղների: Էական վնաս կրած համայնքներից մեկը Բազումն է. այստեղ վնասվել են տնամերձեր, ավտոմեքենաներ ու տանիքներ: Սպիտակում տուժել են հիմնականում ջերմոցային տնտեսություները:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները՝ վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել են առավել շատ տուժած համայնքներում, տեղում ուսումնասիրել վնասները, զրուցել բնակիչների հետ և լուծման ուղիեր առաջարկել: Մասնավորապես՝ Արուս Թումանյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր համայնքում պետք է կազմվեն հանձնաժողովներ, որոնք երկու օրվա ընթացքում կուսումնասիրեն վնասի չափերը, դրան էլ կհաջորդի վնասի գնահատում՝ մարզպետարանի կողմից: 10-ից 12 օր կպահանջվի վերջնական պատկերն ունենալու համար. արդյունքները կներկայացվեն ՀՀ էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարություններ: Արուս Թումանյանն այս առումով կարևորեց գյուղաապահովագրական համակարգի ներդրումը, ինչը կօգնի հնարավորինս մեղմելու նման իրավիճակները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:12