Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեխնիկայի ձեռքբերում՝ Արջուտ համայնքում

02.07.2021

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այս տարի Լոռու մարզում, ինչպես հայտնի է, կիրականացվի 115 ծրագիր՝ ընդհանուր առմամբ 5 մլրդ 145 մլն դրամ նախահաշվային արժեքով:
Ներկա դրությամբ հաստատվել է 98 ծրագիր, 17 ծրագիր սպասում է հաստատման: Հաստատված ծրագրերից 12-ի հետ կապված արդեն իսկ պայմանագրեր են կնքվել կապալառու կազակերպությունների հետ, 17 ծրագրի մրցույթ ավարտվել է. դրանք պայմանագրերի կնքման փուլում են, 13 ծրագրի համար մրցույթ է հայտարարվել, 55 ծրագիր մրցույթների հայտատարման նախապատրաստական փուլում է:
Արջուտ համայնքն այս տարի «Համայնքի կարիքների համար տեխնիկայի ձեռքբերում» ծրագրի շրջանակներում ձեռք կբերի 2 տրակտոր, հողաֆրեզ և խոտ հավաքիչ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 36.4 մլն դրամ, որից 16.4 մլն դրամը՝ պետական և 20 մլն դրամը` համայնքային ներդրում:
Արդյունքում համայնքում օգտագործվող արոտները կավելանան մոտ 50 հա-ով, ինչպես նաև կավելանան համայնքի բյուջեի մուտքերը` ի հաշիվ սարքավորումներով մատուցվող ծառայությունների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47