Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Պետք է վստահ լինենք, որ նրանք հայրենի օջախներ են վերադառնալու ողջ և առողջ». Արամ Խաչատրյան
29.06.2021
Այսօր մեր հանրապետությունում նշվում է Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ առիթով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Նրանք նաև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
Մարզի ղեկավարը հանդիպեց նաև անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին, որոնց թիվը, ցավոք, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելացել է՝ կոչ անելով առանց հուսահատվելու սպասել նրանց վերադարձին.
-Քանի դեպ ապրում ենք, պետք է հավատանք, վստահ լինենք, որ նրանք հայրենի օջախներ են վերադառնալու՝ ողջ և առողջ,-ասաց Արամ Խաչատրյանը: