Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

29.06.2021

 Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզի ղեկավարը շնորհավորեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների նորանշանակ ղեկավարներին՝ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ Լոռու մարզի զարգացման:
Վարչությունների և բաժինների պետերն, ըստ ոլորտների, ներկայացրեցին իրականացվող աշխատանքները՝ հանդես եկան համառոտ հաշվետվություններով:
Անդրադարձ կատարվեց կրթության, քաղաքաշինության գյուղատնտեսության, առողջապահության, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, արտաքին կապերի, զարգացման ծրագրերի, սեփական եկամուտների հավաքագրման, զորահավաքային նախապատրաստության, հողաշինության և այլ ոլորտներում տարվող աշխատանքներին, առկա խնդիրներին:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի ներկայացմամբ՝ խիստ վերահսկողություն է սահմանվել վերջին օրերին դպրոցներում ընթացող ավարտական քննությունների ընթացքի նկատմամբ, բացի այդ ինքն անձամբ օրվա տարբեր ժամերի անակնկալ այցեր է կատարում կրթական հաստատություններ՝ աշխատանքային կարգապահությանը և ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում ընթացող աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա համար ներկա դրությամբ հաստատվել է 98 ծրագիր, 17 ծրագիր սպասում է հաստատման: Հաստատված ծրագրերից 12-ի հետ կապված արդեն իսկ պայմանագրեր են կնքվել կապալառու կազակերպությունների հետ, 17 ծրագրի մրցույթ ավարտվել է. դրանք պայմանագրերի կնքման փուլում են, 13 ծրագրի համար մրցույթ է հայտարարվել, 55 ծրագիր մրցույթների հայտատարման նախապատրաստական փուլում է: Ամբողջությամբ ավարտվել են նաև նախորդ տարվանից այս տարի տեղափոխված սուբվենցիոն ծրագրերը: Մարզի ղեկավարն առաջիկայում անձամբ կծանոթանա աշխատանքների որակին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի ներկայացմամբ՝ 2021թ. մարզի 39 համայնքների մատակարար ընկերության կողմից բաշխվել է 669.85 տ ազոտական պարատանյութ: Մարզում հստակեցվել է նաև աշնանացան ցորենի պահանջարկը՝ 535,500 կգ էլիտա, 317.635 կգ՝ 1-ին վերարտադրության:
Ներկայացնելով համաճարակային իրավիճակը մարզում՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը տեղեկացրեց, որ մինչ օրս մարզում COVID-19-ով վարակակիրները 12.549–ն են, առողջացածները՝ 12.135, ներկա պահին բուժում է ստանում 159 վարակակիր, մինչ օրս արձանագրվել է 255 մահ:
Վարչության պետը մտահոգություն հայտնեց համավարակի դեմ պատվաստումների ընթացքից. մինչ օրս մարզում պատվաստվել է ընդամենը 4636 քաղաքացի, ինչը մարզի բնակչության ընդհանուր թվաքանակի համեմատությամբ շատ ցածր ցուցանիշ է:
-Ներկայում համավարակի առումով փոքրիշատե հանդարտ վիճակ է, և բոլորը այս պահը պետք է օգտագործեն պատվաստվելու համար, որպեսզի կարողանանք հեշտությամբ դիմակայել համավարակի հաջորդ ալիքին,-նշեց վարչության պետը:
Մարզպետ Արամ Խաչատրյանը հանձնարարեց առավել ինտենսիվ բացատրական աշխատանքներ իրականացնել հանրության շրջանում՝ պատվաստումների գործընթացն ակտիվացնելու նպատակով՝ հանրությանը վարակվելու վտանգից ապահովագրելու համար:
Անդրադարձ կատարվեց նաև զբոսաշրջության ոլորտին: Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ուրախությամբ նշեց, որ հատկապես այս տարի Լոռու մարզը հանրապետությունում ներքին զբոսաշրջության ակտիվացման առումով առաջատարներից է: Մեծ ոգևորություն է առաջացնում, որ մարզի հյուրանոցային տնտեսությունները, հյուրատները գրեթե ազատ տեղեր չեն ունեում, ակտիվորեն աշխատում են նաև սպասարկման ծառայությունները:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17