Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժաշխտողի օրվա առթիվ պարգևատրվեցին լավագույնները

25.06.2021

Այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Բուժաշխատողի օրվան: Մասնագիտական տոնի առթիվ մարզի գլխավոր կառույցում հյուրընկալվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ:
Մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները.
-Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի հերոսներն եք։ Ինչպես զինվորներն են կյանքի գնով պաշտպանում հող հայրենին, այնպես էլ դուք արդեն շուրջ երկու տարի անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։ Արցախյան 44-օրյա պատերազմում ևս պայքարեցիք մեր փառապանծ զինվորների հետ կողք կողքի՝ սեփական կյանքը տալով մարտի դաշտում վիրավորված զինվորներին փրկելու համար: Հավերժ փա՛ռք մեր նահատակներին: Ձեր պայքարը շարունակվում է նաև հիմա, երբ անդուլ աշխատանքով, մասնագիտական բարձր գիտելիքների կիրառմամբ պայքարում եք, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող մեր զինվորները կարողանան լիարժեք կյանք վերադառնալ,-ասաց մարզի ղեկավարը՝ առանձնահատուկ երախտիքի խոսք ու խոնարհում հայտնելով դահլիճում ներկա հերոսի մայր «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկայի» ռենտգեն-ֆլուրոլաբորանտ Մարգո Մուրադյանին:
Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց համավարակի դեմ պայքարում և 44-օրյա պատերազմում իրենց մեծագույն ավանդն ունեցող շուրջ 50 բուժաշխատողների:
Տոնական օրը այլ խորհուրդ ևս ուներ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի երկարամյա տնօերն, սիրված բժիշկ Ռոբերտ Չիլինգարյանը նշում է իր 70-ամյա տարեդարձը: Այս առիթով նա արժանացավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահվության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, Լոռու մարզի առողջապահական աշխատողների արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանի ջերմ շնորհավորանքներին, երախտիքի խոսքերին և ներկաների ծափողջույններին:
-Ի զուր չէ, որ մինչ օրս Վանաձորի ինֆեկիցոն հիվանդանոցը կոչվում է Չիլինգարյանի հիվանդանոց, թեև սիրված բժիշկը կենսաթոշակի է անցել,-նշեցին ներկաները:
Ռուզաննա Պողոսյանը նաև ներկայացրեց Ռոբերտ Չիլինգարյանի կենսագրոթյունը, որպես բժիշկ- մասնագետ՝ անցած ճանապարհը:
Հոբելյարը նույնպես իր շնորհակալության խոսքն ուղղեց մարզի ղեկավարին, ոլորտի պատասխանատուներին տարիների վաստակն ու աշխատանքը գնահատելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47