Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի աշխատակիցները հետևել են պետական ավարտական քննությունների ընթացքին.
25.06.2021
Լոռու մարզպետարանի աշխատակիցները հետևել են պետական ավարտական քննությունների ընթացքին.
Մեկնարկել են 2020-2021 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունները: Քննություններն անցել են սահմանված կարգի համաձայն:
9-րդ դասարանցիները հունիսի 24-ին քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Վանաձորի թիվ.1, 2, 15, 16, 19, 24, 30 դպրոցներում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Գրիգորյանը շրջայց է կատարել Վանաձորի 7, 12, 25, Գուգարքի հիմնական դպրոցներում: