Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի բնակիչները գիտակցաբար պետք է վերաբերվեն խնդրին՝ հոգ տանելով իրենց ու հարազատների կյանքի և առողջության մասին

15.06.2021

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել՝ մարզում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների ցուցանիշների քննարկման նպատակով: Մարզպետի տեղակալն իր խոսքում նշեց, որ մարզում պատվաստումների տեմպերը չեն գոհացնում: Նա կարևորեց բացատրական աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ պետական հիմնարկներում, մասնավոր օղակներում, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կողմից այս առումով՝ որպես օրինակ ծառայելը:
-Պատվաստվել են և՛ մարզպետը, և ե՛ս, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների բուժաշխատողների մեծ մասը՝ որպես օրինակ ներկայանալով մեր հանրության համար,-իր խոսքում նշեց Գոռ Ասրյանը:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն իր հերթին վստահեցրեց, որ Լոռու մարզում պատվաստված և ոչ մի քաղաքացու մոտ անցանկալի երևույթներ՝ վատ զգացողություն և այլն չեն արձանագրվել:
-Ներկայում համավարակի առումով փոքրիշատե հանդարտ վիճակ է, և բոլորը այս պահը պետք է օգտագործեն պատվաստվելու համար, որպեսզի կարողանանք հեշտությամբ դիմակայել համավարակի հաջորդ ալիքին: Մարզում կորոնավիրուսի տարածման օրից մինչ այժմ ունեցել ենք 254 մահ: Սա շատ ցավալի ցուցանիշ է. մեզ համար շատ կարևոր է ցանկացած քաղաքացու կյանքը,-ասաց վարչության պետը:
Նրանք հույս հայտնեցին, որ մարզի բնակիչները գիտակցաբար կվերաբերվեն խնդրին՝ հոգ տանելով իրենց ու հարազատների կյանքի և առողջության մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47