Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր՝ Անգելինա Մկրտչյանին և Ջիվան Սարգսյանին

09.06.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը շնորհակալագրով պարգևատրեց Վանաձորի պոեզիայի թատրոնի սան Անգելինա Մկրտչյանին Գյումրիում կայացած Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տարածաշրջանային փառատոնին «Բանաստեղծություն Հայաստանի մասին» անվանակարգում առաջին պատվավոր տեղն զբաղեցնելու համար:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Գյումրիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Լոռու մարզի ներկայացուցիչ Վախթանգ Մելիքսեթյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Փոխմարզպետը իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց մարզի անունը բարձր պահելու համար, միևնույն ժամանակ կարևորեց նաև Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են 2 ժողովուրդների մշակութային արժեքների պահպանությանը, մշակութային կյանքի ակտիվացմանը: Վախթանգ Մելիքսեթյանն իր հերթին բարձր գնահատեց երկու կառույցների տարիների արդյունավետ համագործակցությունը:
Սանին լավագույնս պատրաստելու համար Գոռ Ասրյանը շնորհակալագրով պարգևատրեց նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար Ջիվան Սարգսյանին:
Անգելինա Մկրտչյանը շնորհակալագիր ստացավ նաև Գյումրիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47