Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

184 միլիոն 631 հազար դրամի ներդրում Վանաձորում

08.06.2021

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում Վանաձորում կվերակառուցվի թիվ 11 մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը։
Նույն ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել մանկապարտեզի առաջին մասնաշենքը, երկրորդը վերակառուցելու որոշումը կայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Վանաձոր կատարած այցի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, շրջելով վերակառուցված մասնաշենքում՝ քննարկել էին երկրորդի վերակառուցման հնարավորությունը։
Երկրորդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նախատեսվում է մասնաշենքի երկու
հարկերի և հատվածամասի ուժեղացում, հիմնանորոգում` վերահատակագծումով: Գոյություն ունեցող ասբոշիֆերե
տանիքը քանդվում է և կկառուցվի փայտե կրող կոնստրուկցիաներով, ցինկապատ մետաղաթիթեղից տանիք՝
ջրահեռացման համակարգով։ Հատակների, ներքին և արտաքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման
աշխատանքներ ևս նախատեսվում են: Ամբողջովին կփոխարինվեն ներքին և արտաքին ինժեներական ցանցերն ու
սարքավորումները: Կվերակառուցվեն ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերը,
նախատեսվում է օդափոխություն, հակահրդեհային ազդանշանում, կփոխվեն ներքին էլեկտրատեխնիկական
սարքավորուներն ու մալուխները: Ջեռուցումը կիրականացվի տուրբո կաթսաներով և պանելային մարտկոցներով:
Տաք ջրամատակարարման համար կկիրառվեն արևային պանելային մարտկոցներ: Արտաքին պատերը
կջերմամեկուսացվեն, կսվաղվեն և կներկվեն։ Արտաքին պատերի ստորին հատվածները կերեսպատվեն բազալտե
սալերով: Շենքի պարագծով նախատեսվում է բրեկչա տիպի սալվածք: Տարածքը կբարեկարգվի և կասֆալտապատվի:
Ներդրումը կկազմի 184 միլիոն 631 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային
բանկի կողմից։ Մանկապարտեզը նախատեսված է 200 երեխայի համար։

ՀՀ ՏԿԵՆ
ՀՏԶՀ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47