Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում մեր հաղթանակած մարզիկներն էին

04.06.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սաներ Գագիկ Ղազարյանին, Արեն Սերոբյանին, Վլադիմիր Ազարյանին, նրանց մարզիչներ Ժորա և Ժիրայր Հովհաննիսյաններին, ինչպես նաև մարզիկ Մհեր Մերջանյանին հերթական մարզական նվաճման առթիվ շնորհավորելու նպատակով:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած դպրոցականների ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արեն Սերոբյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Գագիկ Ղազարյանը և Վլադիմիր Ազարյանը՝ երրորդ: Մհեր Մերջանյանը Կիպրոսում կայացած Եվրոպայի մեծահասակների մարտական սամբոյի առաջնությունում գրավել է 2-րդ պատվավոր տեղը:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարզիկներին նման արդյունքներ գրանցելու և մարզի պատիվը բարձր պահելու, իսկ մարզիչներին՝ անձնվեր աշխատանքի ու տաղանդավոր մարզիկներ պատրաստելու համար՝ պարգևատրելով շնորհակալագրերով:
Ժորա Հովհաննիսյանն իր հերթին ներկաների անունից երախտագիտություն հայտնեց Արամ Խաչատրյանին մարզիկների խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու ու մշտապես խրախուսելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47