Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՎԱՆԱՁՈՐԻ 7-ՐԴ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
03.06.2021
Արդեն շահագործման է հանձնվել Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումներով:
Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում էր երեխաների ապահով անցումը` դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ_6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում:
Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար:
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով իրականացրել է վերգետնյա անցումի շինարարությունը:
Այսուհետ 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոցը կհատի առավել անվտանգ: