Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները
01.06.2021
Այսօր Լոռու մարզային գրադարանում կազմակերպվել էր 2020-2021 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի դիպլոմակիրների պարգևատրումը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության պաշտոնյաներ:
Դպրոցականներին շնորհավորեց և իր ու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց Գոռ Ասրյանը: Նա հպարտությամբ շեշտեց, որ նախորդ ուստարվա համեմատությամբ այս ուստարում մրցանակակիրների թիվը ավելի քան կրկնապատկվել է 15-ից դառնալով 33, ինչը հպարտանալու առիթ է տալիս: Նա հույս հայտնեց, որ տարեցտարի մրցանակակիրների թիվը կավելանա:
Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի շնորհավորագրեր հանձնեց բոլոր մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին:
*Լոռու մարզպետարանում այսօր պարգևատրվեցին նաև 2020-2021 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում բարձր արդյունքներ գրանցած և ԿԳՄՍ նախարարության գովասանագրերի արժանացած դպրոցականներն և նրանց ուսուցիչները: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից աշակերտներին գովասանագրերը հանձնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:
Խրախուսանքի արժանացան նաև նրանց ուսուցիչները: