Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Հայաստանի առաջին հանրապետության օրը՝
31.05.2021
Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունն այս տարի ևս Վանաձորում համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների:
Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Բացման խոսքից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը:
Օրհնության խոսք ասաց, ապա նաև հոգեհանգստի կարգ կատարեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ ի հիշատակ Ղարաքիլիսայի հերոսամարտի նահատակների:
Ներկաները ծաղիկների խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշակոթողին:
Միջոցառման ընթացքում հնչում էին գեղարվեստական կատարումներ: