Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը

27.05.2021

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին առողջապահության նախարարության, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների բժշկական կենտրոնների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին առնչվող հարցեր։ Կարևորելով պատվաստումների իրականացման գործընթացը՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն առաջնային դերակատարություն ունի հանրության առողջության պահպանման գործում.
-Հիվանդության յուրաքանչյուր նոր ալիք շատ ավելի ծանր հետևանքներ է ունենում, քան նախորդը: Հանրային առողջության պահպանման միակ տարբերակը մասսսայական պատվաստումներն են,-ասաց Ա. Ավանեսյանը: Նա կարևորեց հատկապես առողջապահական ոլորտի աշխատողների և մարզում հարգանք և հեղինակություն վայելող քաղաքացիների կողմից օրինակելի վարքի դրսևորումը: Ա. Ավանեսյանը նշեց, որ Լոռու մարզում պատվաստումների ընդհանուր ցուցանիշները բնակչության թվաքանակի համեմատությամբ չեն գոհացնում՝ խնդրելով այս ուղղությամբ առավել հետևողական ջանքեր գործադրել:
Հանդիպման շրջանակներում նախարարի պաշտոնակատարը պատասխանեց նաև ներկաներին մտահոգող հարցերին՝ պարզաբանումներ տալով տարբեր խնդրահարույց հարցերի վերաբերյալ:
Այցի շրջանակներում մարզի ղեկավարի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը եղավ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում, ծանոթացավ տեղի պայմաններին, հետաքրքրվեց պատվաստման գործընթացով, ինչպես նաև պատասխանեց աշխատակիցների հարցերին:
Այնուհետև մարզի ղեկավարը և Անահիտ Ավանեսյանն այցելեցին Սպիտակի ԲԿ պոլիկլինիկա: Նախարարի պաշտոնակատարը զրուցեց բուժաշխատողների հետ, ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձավ մարզում պատվաստումների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47