Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երգի, ասմունքի, պարի և էսսեի ռուսական փառատոնին մրցանակային տեղերի արժանացան նաև Լոռու մարզի դպրոցականները

27.05.2021

 Գյումրիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից կազմակերպված երգի, ասմունքի, պարի և էսսեի ռուսական փառատոնին մասնակցում էին Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի մարզերի ներկայացուցիչները: Մեր մարզից պարը և էսսեն ներկայացնում էին Վանաձորի թիվ 23 դպրոցի սաները, երգարվեստը՝ Ստեփանավանի դպրոցի սանը, ասմունքը՝ Վանաձորի պոեզիայի թատրոնի սանը: Առաջին մրցանակի արժանացավ Ջիվան Սարգսյանի սան Անգելինա Մկրտչյանը(ասմունք): Մյուսներն ստացան պատվոգրեր ՝ մասնակցության համար:
Լոռու մարզից ժյուրիի կազմում էր մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47