Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի թվով 20 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ ՀՖՖ-ի կողմից անցան վերապատրաստման դասընթաց, իսկ դպրոցները մարզագույք ստացան
21.05.2021
Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը Լոռու մարզում:
2020 թվականից ՈՒԵՖԱ-ն սկսել է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի աջակցման քառամյա փուլ՝ նպատակ ունենալով դպրոցներում ֆուտբոլ առարկան դարձնել մասսայական և հասանելի բոլորին: Այս կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է իրականացնել կրթական ծրագրեր:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստում նոր չափանիշներով ՀՀ ողջ տարածքում, հանրակրթական դպրոցներին ֆուտբոլային գույքի տրամադրում, դասավանդման մեխանիզմների մշակում՝ ըստ տարիքային խմբերի, միջդպրոցական ֆուտբոլային առաջնությունների կազմակերպում և այլն:
Ծրագրի գլխավոր բաղկացուցիչ մաս է կազմում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների մշտական վերապատրաստումը՝ թարմացած ձևաչափով:
Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ վերապատրաստման երկօրյա դասընթաց էր կազմակերպվել նաև Վանաձորում՝ մարզի թվով 20 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար: Այն ներառում էր տեսական և գործնական դասընթացներ:
Հերթական ծրագրի մեկնարկի կապակցությամբ մարզի ղեկավարի և իր անունից շնորհակալության խոսք հղեց մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանը: Նա իր խոսքում նաև ընդգծեց մարզպետարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Դասընթացի ավարտին մասնակից դպրոցները ՀՖՖ-ի կողմից ստացան նաև համապատասխան ֆուտբոլային գույք: