Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների ու Լեռնապատ համայնքի 5000- ից ավել բնակիչներ շուտով կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ

21.05.2021

24-ժամյա գրաֆիկով խմելու ջուրը շուտով կհասնի Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների ու Լեռնապատ համայնքի 5000- ից ավել բնակչի: Մարզում ընդհանուր աշխատանքների իրականացման համար կներդրվի 6 մլն 963 հազար եվրո՝ Կառավարության, KFW բանկի և Եվրոպական միության կողմից: Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգում է ՏԿԶ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի վստահեցմամբ նման ծավալի աշխատանքներ վերջին տարիներին չէին իրականացվել:
- Սա շարունակական գործընթաց է: Հուսանք, որ հեռու չէ այն օրը, որ ամբողջ մարզն ապահովված կլնի 24-ժամյա ջրամատակարմամբ, բայց որ մեծ քաղաքային համայնքները, մեծ խնդիրներ ունեցող բնակավայրերը կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ,միանշանակ է,-ասում է բաժնի պետը:
Շինաշխատանքներն իրականացնող «Դորոժնիկ» ընկերության Վանաձոր տեղամասի ծրագրերի ղեկավարի տեղակալ Կարեն Անտոնյանի վստահեցմամբ, աշխատանքներն իրականացվում են մեծ ինտենսիվությամբ:
Ներկա պահին մոտավորապես 5 կմ ջրագիծ է կառուցվել, կատարվել են հողային աշխատանքներ, դիտահորերի տեղադրում:
- Եթե նախկինում ջրաչափը տեղադրելու, ջրաչափական հորը կառուցելու համար բնակիչը գումար էր ծախսում իր գրպանից, այս ծրագրով աշխատանքներն անելու է կապալառու ընկերությունը: Ընդհանուր նախատեսվում է շուրջ 1300 ջրաչափական հորերի կառուցում,-ասում է Կ. Անտոնյանը:
Վանաձորում նախատեսվում է մոտ 14 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, ջրընդունիչների, շուրջ 23 կմ բաշխիչ ցանցի կառուցում և մոտ 10 կմ ջրագծերի տնային միացումների մոնտաժում, իսկ Լեռնապատում ջրամբարը սնող գիծն արդեն իսկ վերանորոգվել է, մյուս աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այս համայնքներում ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, աշխատանքները կմեկնարկեն Լոռու մարզի ևս 8 համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47