Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թանգարանների միջազգային օրը համախմբել էր վանաձորցիներին

19.05.2021

 Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշերվա» շրջանակներում Լոռու մարզի թանգարաններում կազմակերպվել էին տարատեսակ միջոցառումներ՝ անհատական ցուցահանդեսներ, պարային ու երաժշտական կատարումներ, դասական համերգ, ֆիլմերի ցուցադրություններ:
Միջոցառումներին ներկա էին մարզային, քաղաքային իշխանությունների, կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, թանգարանների աշխատակիցներ:
Միջոցառումներ էին կազմակերպվել մարզում գործող բոլոր թանգարաններում. Ստեփան Զորյանի տուն-թանգարանում առաջին անգամ նորագույն «Arloopa» լրացված իրականության միջոցով Մարտիրոս Սարյանի վրձնած Զորյանի դիմանկարը անիմացիոն տարբերակով ներկայացավ հյուրերին ու պատմեց իր դիմանկարի ստեղծման պատմությունը:
Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու դասական երաժշտության համերգ՝ Վանաձորի կամերային նվագախմբի կատարմամբ, իսկ օրվա վերջում լուսավորվեց զորյանական «Խնձորի այգին»:
Թանգարանների միջազգային օրը առիթ էր՝ ոլորտի աշխատակիցներին մեծարելու և անձնվեր աշխատանքը կարևորելու:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը շնորհավորրեց և շնորհակալագրեր հանձնեց «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանի» հնագիտության գիտական բաժնի ֆոնդապահ Նորա Սարուխանյանին և նոր-նորագույն պատմության բաժնի ֆոնդապահ Անուշ Այվազյանին՝ աշխատանքային պարտականությունները լավագույնս կատարելու, պատմության մասունքները, մեր մշակույթի գանձերը պահպանելու և դրանք սրունդներին փոխանցելու սուրբ առաքելությունը պատվով կատարելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47