Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթանում է մարզական ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին

17.05.2021

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ նպատակ ունենալով ծանոթանալ մասնավորապես Վանաձոր համայնքի մարզադպրոցների պայմաններին, հնարավորություններին, առկա խնդիրներին, ինչպես նաև մարզական պոտենցիալին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, փոխմարզպետ Գոռ Ասրյանի, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ փոխնախարարը եղավ Վանաձորի բռնցքամարտի, Մենապայքարային մարզաձևերի մասնագիտացված, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի, Լողի մասնագիտացված մանկապատանեկան, «Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր, Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված, Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներում, «Հայաստան» ՄՀԿ-ում: Վաղը փոխնախարարը կայցելի Ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան, Շախմատի ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47