Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը պարգևատրեց Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանին և նրա մարզչին

14.05.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագիր և դրամական պարգև հանձնեց Ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանին և նրա մարզիչ, Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն Արեն Պալյանին:
Մարզի ղեկավարը Զ. Պողոսյանին շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց համաշխարհային նոր ռեկորդ սահմանելու և մարզի պատիվը բարձր պահելու համար:
-Մարզական բնագավառում մեր մարզիկների հաջողությունները չափազանց կարևոր են մեզ համար: Ձեզ և մեր բոլոր մարզիկներին մաղթում եմ հետագա հաջողություններ ու բարձունքներ, և թող ցանկացած մրցաշարում ձեր շնորհիվ միշտ ծածանվի հայոց եռագույնը,-ասաց Ա. Խաչատրյանը:
Զ. Պողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գնահատանքի և ջերմ խոսքերի համար և նշեց, որ նոր ձեռքբերումը առավել արժեքավոր է իր համար, քանի որ այն նվիրել է արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին՝ մասնավորապես իր ընկեր Սևակ Սերոբյանին և սան Մհեր Քոչինյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47