Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի կին վետերանները՝ մարզի ղեկավարի ուշադրությանն կենտրոնում
10.05.2021
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը հյուրընկալվել էր Վանաձորի վետերանների խորհրդում: Ա Ռևազյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից վետերան կանանց շնորհավորել, բարեմաղթանքների հետ մեկտեղ՝ ծաղիկներ ու դրամական պարգևներ է փոխանցել Անգելինա Սրապյանին, Գենրիետտա Մխիթարյանին և Աննա Սոռոկինային:
Նույն օրը նաև տեսակապ է հաստատվել ԱՊՀ երկրների վետերանների հետ: