Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ հերոսներ Արթուր Սիմիկյանի, Արեն Առաքելյանի, Վարդան Ավետյանի

10.05.2021

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի բակում բացվեց «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ շրջանավարտներ Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներ Արթուր Սիմիկյանի, Արեն Առաքելյանի, Վարդան Ավետյանի և մյուսների: Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, զոհվածների ծնողներն ու հարազատները, պատերազմի մասնակիցներ, զոհված տղաների զինակից ընկերներ:
Պուրակում հանդիսավոր կերպով բացվեց տղաների նկարը և ցուցանակը, տնկվեցին անվանական ծառեր։
Իր օրհնության խոսքը հղեց տեր Վահան քահանա Ազարյանը։ Հերոս տղաների սխրանքը, նրանց փառապանծ անունը ոգեկոչեց, տղաների ծնողներին համբերություն մաղթեց փոխմարզպետ Գ. Ասրյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը՝ ի դմս Կարինե Մարգարյանի, միջոցառումը նախաձեռնելու համար։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» նվագախումբը, գեղարվեստական կատարումներով՝ դպրոցի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47