Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հյուրընկալել էր մանկագիր, տիկնիկագործ Մարտուհի Սարգսյանին և երաժիշտ-մանկավարժ Նելլի Զախարյանին
07.05.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր ծննդյան և ստեծագործական աշխատանքի հոբելյանական տարեդարձներ տոնող, Վանաձորի երկու հարգարժան տիկնանց՝ մանկագիր, տիկնիկագործ Մարտուհի Սարգսյանին և երաժիշտ-մանկավարժ Նելլի Զախարյանին, ովքեր իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրել են հայրենի մշակույթին ծառայելուն, սերունդների մեջ բարձր արվեստի նկատմամբ սեր, բարու և գեղեցիկի գաղափարներ սերմանելուն:
Մարզի ղեկավարը ջերմ բարեմաղթանքներ հղեց նրանց՝ երախտագիտություն հայտնելով մշակույթի ոլորտում և սերունդների դաստիրակության գործում ներդրած անուրանալի վաստակի համար.
Մարտուհի Սարգսյանը տոնում է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանները:
-Դուք գնահատելի ավանդ ունեք մեր մարզի մշակութային կյանքում և մանուկների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում,-մարզի ղեկավարի խոսքն էր՝ ուղղված Մ. Սարգսյանին:
Նելլի Զախարյանին Արամ Խաչատրյանը շնորհավորեց ծննդյան 80 և մանկավարժական գործունեության 60-ամյա հոբելյանների առթիվ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը սերունդների կրթության, դաստիարակության և գեղագիտական ճաշակի ձևավորման գործում:
Մարզպետի մաղթանքն էր հոբելյար կանանց. քաջառողջություն, երկարակեցություն և բեղմնավոր ստեղծագործական գործունեություն: