Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր խաղահրապարակ և ժամանցի կենտրոն՝ Վահագնաձոր համայնքի Շահալի կայարանի տարածքում
07.05.2021
Լոռու մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը Վահագնաձոր համայնքի բնակիչների հետ հանդիպում ունեցան <<Հարավկովկասյան երկաթուղի>> ՓԲԸ֊ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին և տեղում ուսումնասիրվեցին Վահագնաձոր գյուղի Շահալի կայարանի տարածքում համայնքի երեխաների համար նոր խաղահրապարակ կառուցելու և կայարանին կից շինությունը համայնքի համար ժամանցի կենտրոն դարձնելու հնարավորությունները։
Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նշված ծրագրերի իրականացմանը։