Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելություններ վետերաններին
07.05.2021
Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ այցելել են մարզի տարբեր բնակավայրերում բնակվող վետերաններին:
Շնորհավորել, ջերմ բարեմաղթանքներ հղել, առողջություն և երկար տարիների կյանք են մաղթել նրանց՝ իրենց և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից՝ հանձնելով նաև դրամական աջակցություն:
Գոռ Ասրյանը հյուրընկալվել է Միշա Սահակյանի, Կոլյա Հախվերդյանի, Վախթանգ Օհանյանի, Սուրեն Պապիկյանի հյուրընկալ օջախներում, Քաջայր Նիկողոսյանն այցելել է Վազգեն Ավետիքյանին, Ավագ Կարապետյանին, Պրոկոֆի Հակոբյանին, Սուրեն Ղումաշյանին, Ցոլակ Չինարյանին, Հովհաննես Ուլիխանյանին, լսել նրանց հերոսական պատմությունները և օրհնանքի խոսքերը՝ ուղղված Հայրենիքի սահմանների անառիկությանն ու խաղաղությանը: