Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Հերոսների մահով հավերժացավ Հայրենիքը>>
07.05.2021
Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում կազմակերպվել էր <<Հերոսների մահով հավերժացավ Հայրենիքը>> խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված դպրոսի սաներ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսի մահով հավերժացած Հարություն Նալբանդյանին, Դավիթ Կոստանյանին և անհետ կորած Արթուր Բալայանին:
Դպրոցի դասասենյակներից մեկն էլ անվանակոչվել է Հարություն Նալբանդյանի անունով: Այստեղ նաև հերոսին նվիրված անկյուն է ստեղծվել: Դպրոցի սաներն ու ողջ կոլեկտիվը երդվում են. հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը մշտապես կրելու են իրենց սրտերում:
Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Գոհար Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Ներկա էին Լոռու մարզպետարանի,Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ, հյուրեր:
Միջոցառման ողջ ընթացքում կարմիր թելի նման անցնում էր միասնականության, հզորանալու ու աշխարհին հայի հետ հաշվի նստելու պահանջի պարտադրման գաղափարը:
- Մենք վստահ ենք, որ գալու է օրը, երբ Մասիսի գագաթին ծածանվելու է հայոց եռագույնը, Ադանայում թնդալու է դհոլ- զուռնան, իսկ Շուշիում դարձյալ լսվելու է հայ մանկան ճիչը, իսկ աշխարհի լռությունը չենք ներում և չենք ներելու,-հնչեցնում էին երեխաները:
Հնչեցին ազգային երգեր (Ռ. Խանզադյան), ելույթ ունեցավ «Դարբնոց» պարային համույթը(Ռ. Համբարձումյան), գեղարվեստական ձևավորումը՝ Ա. Պապիկյանի: