Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդանշական նվերներ և շնորհակալանքի խոսքեր՝ Մեծ հայրենականի մասնակիցներին

05.05.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանին, Լոռու մարզի վետերանների խորհրդի նախագահ Արամ Սարգսյանին: Ընդունելությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

Այցի գլխավոր նպատակն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայրենական մեծ պատերազմի 76-ամյակի կապակցությամբ շնորհավորագրեր և խորհրդանշական նվերներ հանձնել Լոռու մարզում բնակվող ռուսազգի վետերաններ Վլադիմիր Ռոմանովիչ Ռապացկուն և Պյոտոր Ֆյոդորովիչ Արինինին:

-Նվազագույը, որ այսօր կարող ենք անել՝ հերոսական իրադարձությունների մասնակից վետերաններին ուշադրության կենտրոնում պահելն է, գնահատելն ու երախտիքի խոսքեր ուղղելը: Սա առիթ է՝ ևս մեկ անգամ փառավորելու ու գնահատելու տարիներ առաջ նրանց կատարած սխրանքը,- շեշտեց Արամ Խաչատրյանը:

Ընդունելությունից հետո հյուրերը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի հետ միասին այցելեցին Ֆիոլետովո համայնքում բնակվող Պյոտոր Ֆյոդորովիչ Արինինի բնակարան՝ տեղում նվերները հանձնելու: Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի անունից շնորհակալանքի խոսքեր և դրամական աջակցություն փոխանցեց վետերանին:

Քանի որ Վլադիմիր Ռապացկին առողջական խնդիրներ ուներ, միջոցառմանը անմիջական մասնակցություն ունենալ չկարողացավ , սակայն նվերները վետերանին փոխանցվեցին՝ շուտափույթ առողջության մաղթանքների հետ մեկտեղ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38