Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը պատվաստվեցին կորոնավիրուսի համավարակի դեմ
04.05.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այսօր պատվաստվեցին կորոնավիրուսի համավարակի դեմ՝ սեփական օրինակով ցույց տալով պատվաստանյութի անվտանգ լինելու հանգամանքը և միջոցառման խիստ կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Պատվաստումից հետո մարզի ղեկավարը հորդորեց պատվաստմանը վերաբերվել՝ որպես անհրաժեշտ միջոցառում՝ կանխելու համավարակը.
-Պատվաստվելու համար բոլոր հնարավորությունները մեր երկրում, այդ թվում և մեր մարզում՝ ստեղծված են: Հանրային վերաբերմունքի փոփոխությունը պատվաստանյութերի հանդեպ շատ կարևոր է: Պատվաստումը էական ազդեցություն ունի համավարակի կանխարգելման և հանրության շրջանում կայուն իմունիտետ ձևավորելու գործում,-ասաց Ա. Խաչատրյանը: