Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարևորվեց պատվաստումների իրականացման անհրաժեշտությունը՝ որպես համավարակի դեմ պայքարի հիմնական միջոց
30.04.2021
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը՝ այդ թվում՝ Լոռու մարզում:
Հանրային իրազեկման աշխատանքների իրականացումն այս փուլում առաջնային կարևորություն ունի:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ և Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության նպատակն, ըստ առանձին ոլորտների, բացատրական աշխատանքների իրականացման կարևորության մասին բարձրաձայնումն էր:
Ներկայացնելով պատվաստումների կատարման անհրաժեշտությունը, հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութերի բացարձակ անվտանգ լինելու հանգամանքը՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը նշեց, որ պատվաստումներ այսուհետ իրականացվելու են ոչ թե առանձին ռիսկային խմբերի համար, այլ բոլոր ցանկացողների՝ սկսած 18 տարեկանից:
Խորհրդակցության ընթացքում կարևորվեց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների անհրաժեշտությունը հատկապես կրթական, առողջապահական հիմնարկներում, ՏԻՄ մարմիներում, զբոսաշրջային ոլորտը սպասարկող ընկերություններում: