Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի տարածքում հիմնվեց՝ «Լիտվական անտառ»՝ ի նշան հայ- լիտվական բարեկամության

28.04.2021

Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում այսօր տեղի ունեցավ «Լիտվական անտառի» հիմնման հանդիսավոր արարողությունը։
Նշանավորելով Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվել 10.000 կեչու ծառ՝ որպես բարեկամական ներդրում «10մլն ծառ» նախաձեռնությանը։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Ռոմանոս Պետրոսյանը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Աննա Մազմանյանը, այլ պաշտոնատար անձինք:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետ Արամ Խաչատրյանը և Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Նախարան իր խոսքում կարևորեց հայ-լիտվական բարեկամության շրջանականերում հերթական համատեղ ծրագրի իրականացումը՝ կարևորելով հատկապես, որ խորհրդանշական միջոցառումն իրականացվում է այսօր չափազանց արդիական ու կարևոր՝ բնապահպանական ուղղվածութամբ:
Մարզի ղեկավարն, իր հերթին ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց գեղեցիկ նախաձեռնությունը հենց Լոռվա չքնաղ բնության գրկում կյանքի կոչելու համար.
-Վստահ եմ, որ հիմնվող անտառը կդառնա հայ-լիտվական դիվանագիտական և բարեկամական հարաբերությունների հարատևության սիմվոլը,-ասաց Ա. Խաչատրյանը:
Գաբրիելյուս Լանդսբերգիսն իր խոսքում նշեց, որ նախաձեռնությունը կոչված է նաև ցույց տալու, որ ամենադժվարին իրավիճակներում անգամ հայ ժողովրդի հայացքն ուղղված է դեպի բարեկեցիկ ու լուսավոր ապագան.
-Անտառներ հիմնում են այն ժողովուրդները, ովքեր հավատում են ապագային.մենք ուրախ ենք, որ մեր լուման ենք ներդնում այս հարցում,- ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
«Լիտվական անտառի» ցուցատախտակի բացումն իրականացրեցին Ռոմանոս Պետրոսյանը և Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Ներկաները մասնակցեցին անտառի հիմնման խորհրդանշական ծառատունկին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:17