Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Լյովա Խաչատրյանի անվամբ

26.04.2021

 Ապրիլի 25-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Լյովա Խաչատրյանի անվամբ: Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների ջանքերով հուզիչ միջոցառում էր կազմակերպվել այդ առիթով, որին ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, զինվորականներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ։
Օրհնության խոսքով հանդես եկավ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը:
Դպրոցի աշակերտները հայրենասիրական ասմունքով և հերոսի սխրանքը ոգեկոչող խոսքերով հուզիչ պահեր պարգևեցին ներկաներին:
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք հանուն հայրենիքի իրենց ջահել կյանքը զոհաբերած մեր քաջերին: Հպա՛րտ ենք, խոնարհվում ենք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:17:21