Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարչապետի համայնքում կազմակերպվել էր առաջին երթը դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթող

26.04.2021

Սարչապետ համայնք մտնող ճանապարհի եզրին դեռևս նախորդ տարի կառուցվել է հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ապրիլի 24-ին Սարչապետի համայնքապետարանի կողմից կազմակերպվել էր առաջին երթը դեպի հուշակոթող՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի:
Երթին մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը, համայնքի բազմաթիվ բնակիչներ։
Հուշակոթողի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին։
Հուշակոթողի կառուցումն իրականացվել է Սարչապետի համայնքապետարանի և Սարչապետ համայնքի բնակիչ, բարերար Ֆելիքս Աբրահամյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Հուշակոթողի տարածքն ասֆալտապատվել է ռուսաստանաբնակ բարերար՝ Կարապետ Մարտիրոսյանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:17:21