Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանի պաշտոնյաների և համայնքների ղեկավարների ուշադրությանը ներկայացվեցին ՀՀ մի շարք օրենքների նախագծեր
22.04.2021
ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վիկտոր Ենգիբարյանը շրջանառության մեջ են դրել Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են համայնքների զարգացմանը, համայնքների ղեկավարների պատասխանատվությանը, համայնքների և մարզպետարանների լիազորությունների փոփոխմանը:
Ներկայացված նախագծերի քննարկման նպատակով ԱԺ պատգամավորները ապրիլի 22-ին Լոռու մարզպետարանի դահլիճում հանդիպում-քննարկում անցկացրեցին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Քաջայր Նիկողոսյանի, մարզպետարանի պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Ներկաների ուշադրությանը ներկայացվեցին.
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի հիմնական դրույթները,
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական դրույթները,
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետու-թյան պետա¬¬կան սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշա¬կույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի հիմնական դրույթները,
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի հիմնական դրույթները,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի հիմնական դրույթները:
Ծավալվեց ակտիվ քննարկում, համայնքերի ղեկավարները հանդես եկան մի շարք դիտարկումներով և առաջարկություններով, որոնք, ինչպես վստահեցրեցին պատգամավորները, անպայման հաշվի կառնվեն: