Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով
22.04.2021
Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը շարունակում են արտագնա խորհրդակցություններ անցկացնել մարզի համայնքերում:Հերթական այցի ընթացքում նրանց էր միացել նաև ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը:
Նրանք եղել են Մեծավան, Սարչապետ խոշորացված համայնքներում, Մեդովկա, Միխայելովկա, Սարատովկա, Կաթնառատ բնակավայրերում՝ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:
Նրանց ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
Հանդիպման ընթաքում բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով: