Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի հյուրերն այսօր «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի Սպիտակի խմբի մասնակիցներն էին

21.04.2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից իրականացվող «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի Սպիտակի խմբի մասնակիցներն էին այսօր հյուրընկալվել մարզպետ Արամ Խաչատրյանի մոտ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանը:
Ծրագրի Սպիտակի խմբի մասնակիցները, որում ներգրավված էին 13-18 տարեկան պատանիներ և աղջիկներ Սպիտակ քաղաքից և հարակից համայնքներից, մարզի ղեկավարին ներկայացրեցին իրենց նախաձեռնությունները, որոնք հիմնականում վերաբերում էին բնապահպանության ոլորտին: Երեխաները նշեցին, որ ծրագրի շնորհիվ ձեռք են բերել հաղորդակցվելու, բանավիճելու, նախաձեռնող և ակտիվ լինելու հմտություններ:
Պատանիներն ու աղջիկները մարզպետին նաև հարցեր ուղղեցին իրենց համայնքներին առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին և հանդիպման կազմակերպիչներին՝ մարզպետը կարևորեց երեխաների ակտիվությունն ու նախաձեռնողականությունը, համայնքների կյանքը բարելավելու նրանց ձգտումները:
Ա. Խաչատրյանը երեխաների հորդորեց լավ սովորել և ձեռքը մշտապես պահել իրենց համայնքների զարկերակի վրա:
Նա խոստացավ նաև երեխաների կողմից բարձրացված հարցերը պահել ուշադրության կենտրոնում, իսկ աշխատանքների համակարգումը վստահվեց Քաջայր Նիկողոսյանին:

Հիշեցնենք, որ «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրում ներգրավված է 150 դեռահաս Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերից: Ձևավորված 6 առանձին խմբերից 2-ը(յուրաքանչյուրում 25-ական մասնակից) Լոռու մարզից են՝ Վանաձորից և Սպիտակից: Երեկ մարզի ղեկավարի հյուրերը Վանաձորի խմբի մասնակիցներն էին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:17:21