Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին
20.04.2021
Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ եղան Սպիտակի զինվորական պանթեոնում:
Մարզային իշխանության ներկայացուցիչները խնկարկեցին, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների շիրիմներին, ապա նաև Սուրբ Հարություն եկեղեցում մոմավառություն կատարեցին, աղոթք հղեցին առ Աստված՝ տղաների հոգու հանգստության համար: