Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտագնա խորհրդակցություններ՝ մարզի համայնքներում
19.04.2021
Նախորդ շաբաթ ևս շարունակվել են Լոռու մարզպետի տեղակալներ՝ Գոռ Ասրյանի և Քաջայր Նիկողոսյանի աշխատանքային այցերը և արտագնա խորհրդակցությունները մարզի համայնքներում: Գ. Ասրյանը եղել է Գյուլագարակ խոշորացված համայնքում, Կուրթան բնակավայրում, Ք. Նիկողոսյանը՝ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ համայնքներում:
Մարզպետի տեղակալները ծանոթացել են համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, զրուցել բնակիչների հետ, ծանոթացրել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերին:
Գ. Ասրյանն այցելել է նաև «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից Կուրթան համայնքում հիմնված կարի արտադրամաս, ծանոթացել վերջինիս գործունեությանը, արտադրատեսակներին: