Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ կիրականացվի ԵՄ-ն հանուն կանանաց և տղամարդկանց իրավահավասարության եռամյա ծրագիրը
16.04.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին, հիմնադրամի «ԵՄ-ն հանուն կանանաց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանին, վերջինիս «ԵՄ-ն հանուն կանանաց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի համակարգող Աստղիկ Հովհաննիսյանին, այլ ներկայացուցիչների:
Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:
Հյուրերը մարզի ղեկավարին ներկայացրեցին «ԵՄ-ն հանուն կանանաց և տղամարդկանց իրավահավասարության» եռամյա ծրագիրը, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ կանայք» կազմակերպությունը՝ Արևելյան Եվրոպայի 6 երկրներում, այդ թվում և՝ Հայաստանում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Հայաստանում ծրագիրն իրականացնում է Եվրամիության թիրախ 3 մարզերում՝ Լոռի, Շիրակ Տավուշ:
Ծրագրի նպատակն է ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ կանանց ու տղամարդկանց դերերի հանրային ընկալումները փոխելու, գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի, ծնողավարության գործում տղամարդկանց մասնակցությունը խթանելու միջոցով:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզում նախատեսվում է ստեղծել «Ընտանիքի անկյուն», կազմակերպել «Հոգատարություն հանուն հավասարության» խորագրով ծնողավարության երկամսյա դպրոց, կազմակերպել հանդպումներ և քննարկումներ «Հայրերի դպրոց» խորագրով՝ ուղղված ծնողավարության և երեխաների խնամքի գոծում տղամարդկանց մասնակցության խթանմանը, կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը և այլն: Ծրագրի ներկայացուցիչները մարզի ղեկավարին խնդրեցին աջակցել նաև «Ընտանիքի անկյուն» ստեղծելու համար տարածքի տրամադրման հարցում և նշանակել պատասխանատու ծրագրի շրջանակներում անմիջական կապ պահպանելու և ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկացնելու նպատակով:
Մարզպետ Արամ Խաչատրյանը, ողջունելով ծրագրի իրականացման նախաձեռնությունը, նշեց, որ մարզպետարանը միանշանակ պատրաստ է համագործակցության: Ինչ վերաբերում է տարածքին, ապա առաջիկայում կդիտարկվեն և կազմակերպությանը կառաջարկվեն հնարավոր տարբերակները: Կազմակերպության հետ կաշխատեն մարզպետարանի բոլոր շահագրգիռ ստորաբաժանումները, իսկ համագործակցությունը կհամակարգի մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: