Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

13.04.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մինչ խորհրդակության օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը շնորհավորեց մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի (կենսագրությունը՝ այստեղ՝ http://lori.mtad.am/structure/bio/924/):
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքներին:
Ներկայացվեցին ներդրումային, արտաքին կապերի և զարգացման ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների, երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները,ինչպես նաև կրթական և առողջապահական գործընթացներին, քաղաքաշինական ծրագրերին, սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Մասնավորապես, նշվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Լոռու մարզից ներկայացված 121 ծրագրերից (նախահաշվային արժեքը շուրջ 5 մլրդ 124 մլն ) 119-ն արդեն դրական եզրակացության են արժանացել. 2 ծրագիր հաստատման փուլում է: Նախապատրաստական մի շարք աշխատանքներից հետո հնարավոր կլինի ծրագրերը մեկնարկել:
Առողջապահության ոլորտում շարունակում է անհանգստացնող մնալ կորոնավիրուսով վարակակիրների թվի աճը: Այսօրվա տվյալներով հիվանդների ընդհանուր թիվը 10661 է, որոնցից առողջացել են 9669-ը, բուժում են ստանում 789-ը, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 203 է: Սպիտակի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 106, իսկ Վանաձորի բժշկական կենտրոնում՝ 40 հիվանդ:
Ապրիլի 13-ի դրությամբ COVID-19 համավարակով պայմանավորված՝ կրթությունը հեռավար եղանակով են կազմակերպում մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 6 դպրոցներում՝ Վանաձորի Ստ.Շահումյանի անվան թիվ 6, Ա.Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ, Շահումյանի միջնակարգ, Ալավերդու թիվ 7 միջնակարգ, Ահնիձորի հիմնական, Մեծ Պարնիի Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ և Հովհ.Թումանյանի անվան Դսեղի միջնակարգ դպրոցներում:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման եռամսյակային տվյալներով Լոռու մարզը պլանը կատարել է 101 տոկոս և այս առումով առաջատարներից է ՀՀ մարզերի թվում: Մարզի ղկավարը հանձնարարեց հարկերի հավաքագրման գործընթացը կազմակերպել նույն տեմպերով:
Մարզպետը իրականացվող աշխատանքների հետ կապված հանդես եկավ նաև մի շարք այլ հանձնարարականներով ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38