Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոռոգման սեզոնի ընթացում կապահովվի գյուղացիական տնտեսությունների անխափան ջրամատակարարումը

12.04.2021

Գյուղացիական տնտեսությունների ոռոգման շրջանին զուգահեռ՝ Լոռու մարզում մեկնարկել են ջրանցքների մաքրման աշխատանքները:
Գարնան նախապատրաստական և ջրանցքների մաքրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները եղել են ՋՕԸ Օձունի մասնաճյուղում:
Այս պահի դրությամբ ամբողջությամբ մաքրվել են.
Այրում-Ճոճկան ջանցք- 1.9 կմ
Ճոճկանի ներտնտեսային ջրանցք- 2.1 կմ
Այրում-Ճոճկան պոմպակայանի մոտեցնող ջանցք- 0.4 կմ հատվածները:
Լոռու մայր ջրանցքից մաքրվել է 8.2 կմ, Շնողի ներտնտեսային ցանցից՝ 400 մ տարածք: Նախատեսվում է ընդհանուր առմամբ մաքրել 40.6 կմ ներտնտեսային և միջտնտեսային ջրանցքներ:
Ըստ պլանավորված ժամանակացույցի՝ աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 25-ը: Ոռոգում կիրականացվի մայիսի 1-ից:
Ոռոգման շրջանի սկսվելուն պես՝ համակարգը ամբողջովին պատրաստ կլինի ոռոգման ջրով ապահովելու գյուղացիական տնտեսություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38