Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բռնցքամարտի բաց առաջնություն՝ նվիրված արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին
12.04.2021
Ապրիլի 9-11-ը ՀՀ Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորի բռնցքամարտի մանապատանեկան մարզադպրոցում անցկացվեց արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված 2007-2010թթ ծնված պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը: Կարևորելով մրցաշարի խորհուրդը՝ Ք. Նիկողոսյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց բոլոր մասնակիցներին ու մրցանակակիրներին: Վերջիններիս մարզպետի տեղակալը նաև պատվոգրեր հանձնեց: