Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանի պաշտոնյաները մասնակցեցին Սուրբ Պատարագին
05.04.2021
Կիրակի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Պատարագին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ։
Սրբազան հայրն ընթերցեց Հայոց Հայրապետի զատկական պատգամը, ապա իր օրհնության խոսքն ու պատգամը ուղղեց ներկաներին, Սուրբ Հարության ավետիսով շնորհավորեց մարզային և քաղաքային իշխանություններին, խաչքավորներին, մշտապես հայ եկեղեցու կողքին գտնվող և աջակցող բարերարներին, հավատացյալ ժողովրդին։