Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գոռ Ասրյանը աշխատանքային այցով եղավ Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում
01.04.2021
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր բնակավայրերում՝ հանդիպումներ ունենալով ակտիվ բնակիչների հետ, հաղորդակից դառնալով բնակավայրերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին:
Ամենագլխավոր խնդիրը, որը մտահոգում է բնակիչներին ճանապարհի հիմնանորոգման անհրաժեշտությունն է, որով պայմանավորված էլ՝ այլ շղթայական խնդիրներ են առաջանում՝ կապված տրանսպորտային միջոցների չգործելու, կաթնամթերքի, մսամթերքի, այլ բնամթերքի իրացման դժվարությունների և այլն: Փոխմարզպետը տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մարզպետ Արամ Խաչատրյանը նախնական համաձայնություն է ձեռքբերել այս տարի Հ 70՝ Մ6-Աթան շուրջ 34 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման շուրջ:
Փոխմարզպետն իր խոսքում կարևորեց նաև սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, ինչը համայնքներին հնարավորություն կընձեռի ակտիվորեն մասնակցել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և լուծում տալ ընթացիկ խնդիրներին:
Հանդիպման ընթաքում բարձրացվեցին մի շարք այլ հարցեր, որոնց լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով: