Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի շնորհակալագրերի արժանացան Գևորգ Մոսինյանը, Սարգիս Սարգսյանը և Վլադիմիր Հովհաննիսյանը
01.04.2021
Արցախյան պատերազմի ընթացքում հայոց բանակին անհրաժեշտ պարագաներով օգնելու, պատերազմից հետո Լոռու մարզում բարեգործական ծրագրեր իրականացնելու և հայրենիքը պաշտպանելիս ընկած լոռեցիների ընտանիքներին պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց Գևորգ Մոսինյանին և Սարգիս Սարգսյանին, հայրենանվեր ծրագրեր իրականացնելու, հայրենիքը պաշտպանելիս ընկած լոռեցիների ընտանիքներին պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և արդյունավետ համագործակցության համար նաև՝ Վլադիմիր Հովհաննիսյանին:
Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհակալություն հայտնեց տղաներին՝ ընդգծելով նրանց անսահման հայրենասիրությունը և նվիրվածությունը հայրենիքին: