Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2021 թ-ի դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքներով Լոռու մարզն ունի 45 մրցանակակիր
31.03.2021
Դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքներով Լոռու մարզն ունի 45 մրցանակակիր. նախորդ տարվա համեմատությամբ այս տարի մրցանակակիրների թիվն ավելացել է 12-ով:
Ունենք 1-ին կարգի 6 դիպլոմ, 2-րդ կարգի՝ 5, 3-րդ կարգի 16 դիպլոմ և 18 գովասանագիր:
2021թ. մայիսի 15-16-ին կկայանա ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որից հետո կամփոփվեն 2020-2021 ուստարվա օլիմպիադաների վերջնական արդյունքները:
*Հիշեցնենք, որ 2021թ. դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին՝ դպրոցական փուլը մեկնարկել է 2020թ.-ի դեկտեմբերի 15-ին, որին մասնակցել է մոտ 6000 սովորող, իսկ երկրորդ՝ տարածքային փուլը իրականացվել է 2021թ. հունվարի 11-20 հումանիտար 7 առարկաներից, որին մասնակցել է թվով 1264 սովորող:
2021թ-ի հունվարի 23-ից փետրվարի 13-ը կազմակերպվել և անց է կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադանների երրորդ՝ մարզային փուլը, որին մասնակցել են 646 աշակերտներ: Մարզային փուլն իրականացվել է ուսումնական պլանով նախատեսված 14 առարկաներից Վանաձորի թիվ 4, 6 հիմնական և թիվ 5 ավագ դպրոցներում:
Մարզային փուլի արդյունքում 115 աշակերտներ իրավունք են նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: